Verbos reflexivos / անդրադարձ բայեր

Իսպաներենում կան բայեր, որոնք ուղիղ, չխոնարհված ձևում ունեն –se վերջավորությունը, օրինակ, levantarse, lavarse, despertarse:

Դրանք բոլոր այն բայերն են, որոնք հայերենում օգտագործվում են կրավորական սեռով՝ լվացվել, հագնվել, սանրվել կամ այն բայերը, որոնց գործողության արդյունքը անդրադառնում է հենց գործողությունը կատարողի վրա՝ levantarse – արթնանալ (ես ինքս եմ արթնանում, ինքս ինձ), նույն բայը կարող է օգտագործվել առանց -se մասնիկի և այդ դեպքում գործողության արդյունքը կանդրադառնա մեկ այլ անձի կամ առարկայի վրա՝ levantar – արթնացնել (արթնացնել մեկ ուրիշին)։

Անդրադարձ բայերը խոնարհվում են նույն ձև, ինչ սովորական բայերը, բայց բայից առաջ դրվում է համապատասխան անդրադրաձ դերանունը՝ pronombre reflexivo, դրանք են՝ me, te, se, nos, os, se. Անդրադարձ դերանունները պետք է պարտադիր ասել, ի տարբերություն անձնական դերանունների (yo, tú, nosotros….), որոնք կարելի է բաց թողնել։

Yo me lavo – ես լվացվում եմ

te levantas – դու վեր ես կենում

Ella se peina – նա սանրվում է

Nosotros nos despertamos – մենք արթնանում ենք

Vosotros os vestís – դուք հագնվում եք

Ellos se acuestan – նրանք պառկում են քնելու

Հիմնական անդրադարձ բայերն են՝

  • lavarse – լվացվել
  • levantarse – վեր կենալ
  • despertarse – արթնանալ
  • acostarse – պառկել քնելու (անկանոն է՝ me acuesto)
  • cepillarse – լվանալ ատամները
  • peinarse – սանրվել
  • vestirse – հագնվել
  • ducharse – ցնցուղ ընդունել
  • llamarse – կոչվել
  • maquillarse – շպարվել
  • bañarse – լողանալ
  • afeitarse – սափրվել

Leave a comment