Modo subjuntivo / Ըղձական եղանակ

Ըղձական եղանակը իսպաներենում ցույց է տալիս ցանկալի, ենթադրվող, ոչ ռեալ գործողություն։ Հիմնականում կիրառվում է բարդ ստորադասական նախադասություններում, երբ գլխավոր նախադասության բայը արտահայտում է՝

  • զգացմունք (amar, odiar, alegrarse de, gustar, encantar, enojarse, preocuparse, etc.)
  • ցանկություն (querer, desear, apetecer, esperar, etc.)
  • կասկած (dudar, temer, no creer, no pensar, no estar seguro, etc.)
  • պահանջ / խնդրանք (exigir, ordenar, obligar, prohibir, decir, pedir, es necesario, etc.)
  • խորհուրդ (aconsejar, recomendar, proponer, etc.)

Por ej.

Yo quiero (ցանկություն) que mi madre me prepare (subj.) un bocadillo. – Ուզում եմ, որ մայրիկս ինձ համար սենդվիչ պատրաստի։

Me alegro (զգացմունք) mucho de que estés (subj.) mejor. – Ուրախ եմ, որ ավելի լավ ես։

Dudo (կասկած) que los estudiantes entiendan (subj.) bien este tema. – Կասկածում եմ, որ ուսանողները լավ կհասկանան այս թեման։

Te aconsejo (խորհուրդ) que leas (subj.) este libro. – Խորհուրդ եմ տալիս, որ կարդաս այս գիրքը։

Ինչպես տեսնում ենք օրինակներից, subjuntivo-ով բայը դրվում է ստորադասական նախադասության մեջ, այսինքն que-ից հետո։

Երբեմն subjuntivo-ն կարող է կիրառվել նաև պարզ նախադասություններում հետևյալ բառերի, արտահայտություններից հետո՝

  • que – թող (ցանկություն, մաղթանք) P. ej. Que tengas mucha suerte. – Հաջողություն քեզ։ Que seas muy feliz – Թող շատ երջանիկ լինես։
  • Ojalá – երանի P. ej. Ojalá no llueva mañana. – Երանի վաղը անձրև չգա։
  • Tal vez, quizá, quizás, puede queգուցե, երևի P. ej. Tal vez no haya nadie en casa. – Երևի տանը ոչ ոք չկա։ Quizás no quiera hablar conmigo. – Երևի չի ուզում ինձ հետ խոսել։

Կազմությունը

Presente de Subjuntivo-ն կազմում ենք ներկա ժամանակի առաջին դեմք/եզ. թ. բայարմատից (hablo, canto, tengo, conozco, puedo)` ավելացնելով հետևյալ վերջավորությունները՝

Բացառություններ՝

Leave a comment