Սովորում ենք խաղալով

Խաղը ուսումնական շատ լավ գործիք է, այն լայնորեն կիրառվում է ուսումնական գործընթացում և միշտ տալիս բարձր արդյունքներ։

Նախագծի նպատակն է՝

  • բարձրացնել սովորողների սովորելու մոտիվացիան
  • զարգացնել երևակայությունը
  • զարգացնել թիմում աշխատելու հմտությունները
  • ստեղծել ընկերական մթնոլորտ
  • զարգացնել լեզվական կարողությունները

Մասնակիցներ՝

Քոլեջի առաջին կուրսի և միջին դպրոցի ընտրության իսպաներենի խմբի սովորողներ

Ժամկետ՝

շուրջտարյա

Ընթացքը՝

Ամեն ամսվա վերջին շաբաթվա ընթացքում իսպաներենի դասը կկազմակերպվի խաղերի միջոցով, խաղերը կարող են լինել օնլայն կամ ֆիզիկական, խաղերը կարող են առաջարկվել սովորողների կողմից, եթե սովորողները ցանկություն ունենան, կարող են ուսուցչի վերահսկողությամբ իրենք ստեղծել օնլայն խաղեր։

Արդյունքը՝

Տարվա ավարտին կամփոփեմ խաղային մեր նախագիծը հոդվածով՝ փորձելով պարզել խաղերի ազդեծությունը սովորողների առաջադիմության և մոտիվացիայի բարձրացման վրա, նաև առավել հաջողված խաղերը ներկայացնել մյուս գործընկերներիս, որպես ուսումնական գործիք։

Ամփոփում՝

Փետրվարի 28-ին Քոլեջի առաջին կուրսի սովորողների հետ ունեցանք խաղ-դաս։ Առաջին խաղը ստեղծել էր սովորող Արփինե Ասատրյանը։ Խաղի մանրամասները կտեսնեք Արփինեի բլոգում։ Սովորողները Արփինեի խաղը շատ հավանեցին, սակայն բառը բացատրելու համար դեռ բավարար բառապաշար չունեին, այդ պատճառով որոշ դժվարություններ ունեցան։

Հաջորդ խաղը, որ առաջարկեցի սովորողներին, հետևյալն էր՝ նախ սովորողները բաժանվեցին երկու խմբի, ամեն խմբի մասնակիցները հերթով պիտի մոտենային, կարդային նախօրոք իմ կողմից ընտրված տեքստը, մտապահեին ինչ-որ հատված և մոտենային իրենց թիմակցին, թելադրեին այդ հատվածը։ Հաղթում էր այն թիմը, ով ավելի արագ կվերջացնի և բնօրինակին հնարավորինս մոտ տեքստ կստանա։ Այս խաղը զարգացնում է հիշելու, հիշածը վերարտադրելու կարողությունները, գրելու հմտությունը և քանի որ դինամիկ խաղ է, նաև ապահովում է ուրախ ժամանց, որը պակաս կարևոր գործոն չէ։

Մյուս երկու խաղերը օնլայն էին, որոնք էլի ես էի կազմել learingapps.com հավելվածի միջոցով, ուղղված բառապաշարը ամրապնդելուն։

Սովորողների կարծիքները մեր ուրախ դասի վերաբերյալ՝

Արփինե Ասատրյան

Անժելա Դադոյան

Մարտ ամսվա մեր խաղային դասի ամփոփումը

Այս անգամ սովորողներից երկուսը՝ Անժելա և Ջուլիաննան, առաջարկեցին խաղալ իրենց ստեղծած խաղերը։

Անժելայի խաղը կայանում էր նրանում, որ ըստ սովորողների նախապես գրած տեքստերի, որտեղ իրենք պիտի նկարագրեին իրենց երազանքների տունը, խաղի մասնակիցները պիտի գուշակեին տեքստի հեղինակին։ Խաղը բավականին հետաքրքիր էր, նախ՝ լեզվական առումով զարգացնում էր սովորողների լսելու-հասկանալու կարողությունները, երկրորդը՝ սովորղները սկսեցին ավելի լավ ճանաչել միմյանց։

Ջուլիաննան առաջարկեց լուծել իր ստեղծած խաչբառը, որը ստիպեց սովորողներին վերհիշել իրենց սովորած ամբողջ բառապաշարը։

Ես առաջարկեցի սովորողներին խաղալ հետևյալ խաղերը՝

Խաղ 1` առաջարկվում է թեմա և նշված ժամանակում պետք է գրել տվյալ թեմային առնչվող առավելագույն քանակով բառ, հաղթում է ավելի շատ բառ գրած թիմը։ Այս խաղը շատ հարմար է սկսնակ սովորողների համար, շատ լավ վարժեցնում է հիշողությունը ու նպասում բառապաշարի ամրապնդմանը։

Խաղ 2` առաջարկել էի սովորողներին շատ տարբեր, երբեմն իրար հետ իմաստային որևէ կապ չունեցող բառեր, սովորողները պիտի գրեին տեքստ և իրենց տեքստում օգտագործեին տվյալ բառերը, հաղթում էր այն թիմը, որը ավելի շատ բառ կօտագործեր տեքստի մեջ։ Այս խաղը նպաստում է լեզվի գրավոր հմտությունների զարգացմանը, աշխատում է երևեկայությունը, ստեղծագործ մտածողությունը, ամրապնդում են անցած քերականությունն ու բառապաշարը։

Սովորողների անդրադարձը մեր խաղ-դասին

Արփինե Ասատրյան

Անժելա Դադոյան

Leave a comment