Նախդիրներ / Preposiciones

Նախդիրները օգտագործվում են գոյականների, բայեր հետ՝ տալով նրանց տարբեր քերականական իմաստներ, այն գործառույթը, ինչ հայերենում կատարում են հոլովները, իսպաներենում կատարում են նախդիրները։

Իսպաներենի ամենահաճախ հանդիպող նախդիրենը

a

  • ցույց է տալիս ուղղություն ՝ Yo voy a casa – Գնում եմ տուն։
  • համապատասխանում է հայերենի տրական հոլովին (-ին վերջավորությանը)՝ Yo veo a Ana. – Ես տեսնում եմ Աննային։ Yo doy el libro a Pablo. – Ես տալիս եմ գիրքը Պաբլոյին։
  • օգտագործվում է ժամերի հետ՝ A las dos – Ժամը երկուսին։

de

  • ցույց է տալիս պատկանելիություն՝ La madre de Miguel – Միգելի մայրը։
  • համապատասխանում է հայերենի բացառական հոլովին (-ից վերջավորթյանը)՝ Yo llegi de la universidad. – Ես գալիս եմ համալսարանից։ El habla de su amigo. – Նա խոսում է իր ընկերոջից։

en

  • մեջ, ինչ-որ տեղ՝ El libro está en la cartera. – Գիրքը պայուսակի մեջ է։ Yo vivo en Armenia. – Ես ապրում եմ Հայաստանում։ El está en casa. – Նա տանն է։
  • վրա՝ En la mesa hay flores. – Սեղանի վրա կան ծաղիկներ։

para

  • համար՝ Estas flores son para mi madre. – Այս ծաղիկները իմ մայրիկի համար են։

por

  • պատճառ ՝ Yo no tengo dinero por no trabajar. – Ես փող չունեմ չաշխատելու պատճառով։
  • հանուն ինչ-որ մեկի կամ ինչ-ոչ բանի ՝ Por mis amigos haré todo. – Հանուն իմ ընկերների ամեն ինչ կանեմ։
  • համապատասխանում է հայրերենի գործիական հոլովին (-ով վերջ.) ՝ Ando por la calle. – Քայլում եմ փողոցով։
  • օգտագործվում է օրվա մասին հետ ՝ por la mañana – առավոտյան

con

  • հետ ՝ Yo vivo con mis padres. – Ապրում եմ ծնողներիս հետ։

sin

  • առանց ՝ No puedo vivir sin él. – Չեմ կարող ապրել առանց նրա։

Leave a comment