Գոյական. Еl sustantivo

Իսպաներենում գոյականը ունի 2 սեռ՝ արական (masculino) և իգական (femenino)։ Գոյականի սեռը հիմնականում պայմանավորված է նրա վերջավորությամբ, այսպես, ֊o վերջավորություն ունեցող գոյականների մեծ մասը արական է, -a֊ով վերջացողների մեծ մասը՝ իգական, օրինակ՝ el libro (գիրք) – արական, la mesa (սեղան) – իգական։ Մնացած վերջավորությունները տեսեք հաջորդ նկարներում։

Ուշադիր, կան շատ բացառություններ։

Կարևոր է իմանալ գոյականի սեռը, որպեսզի ճիշտ դնել նրա հոդը և իրեն լրացնող ածականը։

Գոյականի թիվը

Իսպաներենում գոյականը ունի 2 թիվ՝ եզակի (singular) և հոգնակի (plural)։

Հոգնակի կազմելու համար ավելացնում ենք ֊s, եթե բառն ավարտվում է ձայնավորով, օրինակ՝ libro – libros, mesa – mesas, կամ ավելացնում ենք ֊es, եթե բառն ավարտվում է բաղաձայնով, օրինակ՝ ciudad – ciudades, habitación – habitaciones.

Գոյականի հոդերը

Իսպաներենում գոյականի հետ համարյա միշտ դրվում է հոդ (artículo)՝ որոշյալ կամ անորոշ, որը ցույց է տալիս նրա սեռն ու թիվը։

Անորոշ հոդերն են՝

  • un – արական սեռ, եզ․ թիվ
  • una ֊ իգական սեռ, եզ․ թ․
  • unos ֊ արական սեռ, հոգ․ թ․
  • unas ֊ իգական սեռ, հոգ․ թ․

un libro, una mesa, unos libros, unas mesas

Անորոշ հոդ դնում ենք այն դեպքում, երբ տվյալ գոյականի մասին խոսում ենք առաջին անգամ, այն մեզ ծանոթ չէ:

Yo tengo un libro. – Ես ունեմ գիրք (ինչ֊ոչ գիրք, ոչ կոնկրետ):

Որոշյալ հոդերն են՝

  • el – ար․ սեռ, եզ․ թ․
  • la ֊ իգ․ սեռ, եզ․ թ․
  • los ֊ ար․ սեռ, հոգ․ թ․
  • las ֊ իգ․ սեռ, հոգ․ թ․

el libro, la mesa, los libros, las mesas

Որոշյալ հոդ դնում ենք այն դեպքում, երբ տվյալ առարկան մեզ ծանոթ է, արդեն խոսվել է դրա մասին կամ խոսում են կոնկրետ առարկայի մասին։

El libro es negro – Գիրքը (կոնկրետ գիրքը) սև է։

Հայերենում այս դեպքում գոյականից հետո դրվում է ֊ը՝ գիրքը։

Leave a comment